ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային և Հունաստանին խուսափել լարվածությունը սրող հռետորաբանությունից
Քաղաքական
13:18 17/06/2022
Տարածաշրջան

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային և Հունաստանին խուսափել լարվածությունը սրող հռետորաբանությունից

Մինչ Հունաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են երկուստեք հնչող մեղադրանքներն ու Թուրքիայի կողմից սպառնալից հայտարարությունները, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել կոչով, գրում է Էրմենիհաբերը։ 

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Հունաստանն ու Թուրքիան իրենց հզոր գործընկերներն են, դաշնակիցները և  իրենք ցանկանում են, որ իրենց դաշնակիցները խուսափեն այնպիսի հայտարարություններից, որոնք ավելի կսրեն առկա լարվածությունը: 

Խոսելով վերջին լարվածության մասին՝ Փրայսն ասել է.

«Այս հարցում մեր դիրքորոշումը նույնն է, ինչ լսել եք մի քանի շաբաթ առաջ: Բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության իրավունքները պետք է հարգվեն և պաշտպանվեն: Մենք խրախուսում ենք Հունաստանին և Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին համագործակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար»:

Placeholder