Գաղտնազերծվել են Եվրոպայի ՝ Զելենսկուն ուղղված պահանջները
Քաղաքական
08:30 17/06/2022
Աշխարհ

Գաղտնազերծվել են Եվրոպայի ՝ Զելենսկուն ուղղված պահանջները

Ուկրաինա կատարած այցի ժամանակ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները «փակ դռների հետևում» հավանաբար Վլադիմիր Զելենսկիին հորդորել են նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով գերմանական Die Welt թերթին։

Ինչպես նշում է թերթը, Օլաֆ Շոլցը, Էմանուել Մակրոնը և Մարիո Դրագին Կիևում գտնվելու ժամանակ հանդես են եկել Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու օգտին։ «Պետությունների և կառավարությունների ղեկավարները «փակ դռների հետևում», ամենայն հավանականությամբ , համոզել են Զելենսկիին նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրում է թերթը։

Ճգնաժամի հետևանքների պատճառով եվրոպական այս երկրների կրած տնտեսական վնասը գնալով ավելի ու ավելի դժվար է փոխհատուցվում։ «Տնտեսական աճը դանդաղել է, գնաճը հասել է ռեկորդային մակարդակի»,- հիշեցնում է Die Welt-ը։

Բացի այդ, արևմտաեվրոպական առաջնորդները Կիև են եկել իրենց անձնական օրակարգով, ենթադրում է հրատարակությունը։ Այսպիսով, Մակրոնը, ով վերջին շաբաթներին վերածվել է «պրագմատիկի», հաշվի առնելով ճգնաժամի տնտեսական հետևանքները, ավելի շատ անհանգստացած է դրա ավարտով, քան Ուկրաինայի ամբողջականությամբ, և ցանկացել է «հստակեցնել իր դիրքորոշումը»։

Միևնույն ժամանակ, Իտալիայի վարչապետ Դրագին, հանդիպմանն իր մասնակցությամբ ձգտում էր ցույց տալ Հռոմի կարգավիճակը՝ որպես Եվրամիության գլխավոր դերակատարներից մեկը։ «Բայց, ինչպես Մակրոնի պես, Դրագիի համար նույնպես կարևոր է, որ ճգնաժամը հնարավորինս շուտ ավարտվի: Իրավիճակը Իտալիայում գնալով ավելի տհաճ է դառնում. եթե հակամարտության պատճառով տնտեսության արտադրողականությունը չվերականգնվի, ապա կվտանգվի երկրի կայունությունը»,- նշվում է հրապարակման մեջ։
 

Placeholder