Թուրքիան մեղադրել է Գերմանիային Հունաստանի հարցում կողմնապահության մեջ
Քաղաքական
16:18 17/06/2022
Տարածաշրջան

Թուրքիան մեղադրել է Գերմանիային Հունաստանի հարցում կողմնապահության մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչն անընդունելի է համարել Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստիան Վագների  հնչեցրած մեղադրանքները Թուրքիայի հասցեին՝ դրանք անվանելով «անհիմն»։

Էրմենիահաբերը գրում է՝ Քրիստիան Վագները հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումը մտահոգություն է առաջացնում։

Իսկ Թանժու Բիլգիչը ի պատասխան պնդում է, որ այդ Հունաստանն է խախտում Թուրքիայի օդային տարածքը և թռիչքներ իրականացնում Թուրքիային պատկանող տարածքների վրայով:

Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել Գերմանիային կողմնապահություն չդրսևորել այս հարցում, եթե հավակնում է ջանքեր գործադրել երկխոսության և լարվածության թուլացման համար:
 

Placeholder