Coca-Cola-ն հայտարարել է Ռուսաստանում արտադրության և վաճառքի դադարեցման մասին
Տնտեսություն
08:15 17/06/2022
Աշխարհ

Coca-Cola-ն հայտարարել է Ռուսաստանում արտադրության և վաճառքի դադարեցման մասին

Գազավորված ըմպելիքների ամերիկյան արտադրող Coca-Cola-ի դիստրիբյուտորը՝ Coca-Cola Hellenic Bottle Company-ն (Coca-Cola HBC) հայտարարել է Ռուսաստանում խմիչքների արտադրության և վաճառքի դադարեցման մասին։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ  այս մասին հայտարարել են ընկերությունից։

«Երբ ավարտվի այս գործընթացը, «Coca-Cola HBC-ն»  այլևս չի արտադրի կամ վաճառի Coca-Cola-ն և ընկերության այլ բրենդներ Ռուսաստանում», - ասված է հայտարարության մեջ։

Coca-Cola HBC-ն Ռուսաստանում և այլ երկրներում Coca-Cola ապրանքանիշերին պատկանող ըմպելիքների գործարաններ ունի: Բացի Coca-Cola-ից, այն արտադրում և վաճառում է Fanta, Sprite, Powerade, Schweppes, Burn, BonAqua water, «Добрый», «Моя Семья», Pulpy, Rich, Moya Semya, Innocent և այլ ապրանքներ։
 

Placeholder
Coca-Cola-ն հայտարարել է Ռուսաստանում արտադրության և վաճառքի դադարեցման մասին