Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային և Հունաստանին խուսափել լարվածությունը սրող հռետորաբանությունից
Մինչ Հունաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են երկուստեք հնչող մեղադրանքներն ու Թուրքիայի կողմից սպառնալից հայտարարությունները, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել կոչով, գրում է Էրմենիհաբերը։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Հունաստանն ու Թուրքիան իրենց հզոր գործընկերներն են, դաշնակիցները և իրենք ցանկանում են, որ իրենց դաշնակիցները խուսափեն այնպիսի հայտարարություններից, որոնք ավելի կսրեն առկա լարվածությունը:
Խոսելով վերջին լարվածության մասին՝ Փրայսն ասել է.
«Այս հարցում մեր դիրքորոշումը նույնն է, ինչ լսել եք մի քանի շաբաթ առաջ: Բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության իրավունքները պետք է հարգվեն և պաշտպանվեն: Մենք խրախուսում ենք Հունաստանին և Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին համագործակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար»: