Իրանի նախագահը հանձնարարել է 72 ուղևորի համար հայրենական ինքնաթիռ նախագծել
Տնտեսություն
16:51 18/06/2022
Տարածաշրջան

Իրանի նախագահը հանձնարարել է 72 ուղևորի համար հայրենական ինքնաթիռ նախագծել

Իրանական արտադրողը 72 մարդու համար նախատեսված մարդատար ինքնաթիռ կստեղծի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հանձնարարականը տվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

«Իրանական արտադրողը արտադրում է տարբեր տեսակի ինքնաթիռներ՝ համաշխարհային ստանդարտներին համապատասխան: Ես նրանց հանձնարարել եմ ինքնաթիռ ստեղծել 72 ուղևորի համար, դա իրագործելի խնդիր է»,-շաբաթ օրը նրա խոսքը մեջբերում է Tasnim-ը:

Իրանը քաղաքացիական օդային նավատորմի թարմացման կարիք ունի, ինչի մասին բազմիցս հայտարարել են այնտեղի իշխանությունները: Իրավիճակը սրվել է արևմտյան պատժամիջոցների պատճառով, որոնք օտարերկրյա ավիաընկերություններին թույլ չեն տալիս ուղղակիորեն ինքնաթիռներ և սպասարկման սարքավորումներ վաճառել Իսլամական Հանրապետության տարածքում։ Երկրի զինված ուժերը նույնպես հնացած օդուժի խնդիր ունեն։

Placeholder