Լիվերպուլի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Փոլ Մաքքարթնիի 80-ամյակի առթիվ
Մշակույթ
18:11 18/06/2022
Աշխարհ

Լիվերպուլի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Փոլ Մաքքարթնիի 80-ամյակի առթիվ

Լիվերպուլում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեթյու Սթրիթը, վերանվանվել է Մաքքարթնի փողոցի՝ ի պատիվ  80-ամյա The Beatles-ի ռոք խմբի երգիչ Փոլ Մաքքարթնիի: Liverpool Echo թերթի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Տեղի իշխանությունները նման ձևով են որոշել նշել հայտնի կատարողի տարեդարձը, որը ծնվել է Լիվերպուլում։ Մեթյու Սթրիթում էր գտնվում Cavern Club-ը, որտեղ The Beatles-ը գրեթե 300 անգամ ելույթ ունեցավ 1961-1963 թվականներին, և հենց այս վայրից սկսվեց խմբի համաշխարհային հռչակ ձեռք բերելու ճանապարհը:

Փողոցից բացի, հանրահայտ բինգո սրահը «Մեքքա»-ից վերանվանվեց՝ դառնալով «Մաքկա», The Beatles-ի բաս կիթառահարի մականունով։ Այն գտնվում է Ֆորթլին Ռոուդից 8 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ Մաքքարթնին անցկացրել է իր երիտասարդությունը։

«Սըր Փոլը ազգային հարստություն է, ուստի մենք ուրախ ենք նշելու այս հատուկ ամսաթիվը և փոխել մեր անունը՝ նրան հարգելու համար»,-ասել է հարթակի մենեջեր Լյուսի Քոյը:
 

Placeholder