Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սրտաբան, ՌԴ վաստակավոր բժիշկ Յուրի Սերեբրյանսկին «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում պատմել է, թե որ խմիչքները կարող են արյան ճնշումը նորմալացնել։
Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել երիցուկով, անանուխով կամ հաղարջով բուսական թեյերին։ Այս բույսերի թուրմը բարենպաստ ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա և օգնում է կայունացնել արյան ճնշումը:
«Դա կարող է լինել նաև վալերիայի արմատը, որից կարելի է թուրմ պատրաստել։ Կամ կալենդուլան՝ եփուկի և թեյի տեսքով։ Սրանք անվնաս և միևնույն ժամանակ օգտակար ըմպելիքներ են, լավացնում են քունը և նվազեցնում նյարդային լարվածությունը»,-ասել բժիշկը։
Սրտաբանը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել նաև մասուրի թուրմը, այն ունի ազդեցությունների լայն շրջանակ: «Այս ըմպելիքն աջակցում է իմունիտետին և անոթային տոնուսին»,-ասել է բժիշկը: