Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարյուրավոր ռուսներ մնացել են Անթալիայի օդանավակայանում չվերթի ուշացման պատճառով
Հարյուրավոր ռուս զբոսաշրջիկներ Անթալիայի օդանավակայանից երկրորդ օրն է չեն կարողանում տուն վերադառնալ: Լուրը հայտնում է «Մոսկվա 24»-ը։
«Աերոֆլոտ»-ի չվերթը պետք է իրականացվեր հունիսի 17-ի երեկոյան, սակայն այն հետաձգվեց։ Ուղևորների խոսքով՝ ավիաընկերության ներկայացուցիչն իրենց հայտնել են օդանավի տեխնիկական անսարքության մասին։
Մարդիկ մի քանի ժամ նստել են օդանավակայանում, իսկ հետո նրանց տեղափոխել հյուրանոցներ։ Նոր չվերթը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ին, սակայն հետո այն տեղափոխվեց 12.00-ին։
Բացի այդ, Կազանի միջազգային օդանավակայանում 10 ժամով հետաձգվել է դեպի Թուրքիա չվերթը։ Թուրքական ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը նախատեսված էր հունիսի 18-ին ժամը 2.30-ին, սակայն տեխնիկական պատճառներով չի կայացել։