Lenovo-ն ներկայացրել է առանց էկրանի նոութբուք
Կրթություն, գիտություն
16:35 18/06/2022
Աշխարհ

Lenovo-ն ներկայացրել է առանց էկրանի նոութբուք

Չինական Lenovo ընկերությունը ներկայացրել է Mozi ենթաբրենդի ապագա կոնցեպտային նոութբուքը, որն արժանացել է Red Dot Design Award 2022-ի մրցնակին: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է է Aroged-ը։ Սարքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն չունի ներկառուցված էկրան:

Նոթբուքում պատկերներ ցուցադրելու էկրանի փոխարեն օգտագործվում է պրոյեկտոր, որը գտնվում է սարքի վերևի մասում: Mozi-ում սովորական ստեղնաշարի փոխարեն առաջարկվում է օգտագործել ետ քաշվող տարբերակը, որը «թաքնվում» է պատյանի ներսում։ Ստեղնաշարը կարելի է հեռացնել, տեսանյութեր կամ շնորհանդեսներ դիտելիս՝ դրանով իսկ խնայելով տեղ սեղանի վրա: Ստեղնաշարն ինքնին ունի կոմպակտ դիզայն և չունի թվային NUM-բլոկ աջ կողմում:

Mozi նոութբուքը համալրված է Dolby Atmos-ով ապահովված աուդիոհամակարգով և ինտեգրված մատնահետքի սկաներով:

Սարքի ավելի մանրամասն տեխնիկական բնութագրերը չեն բացահայտվում, քանի որ նոութբուքը դեռ գոյություն ունի միայն կոնցեպտուալ տեսքով։ Նման գաջեթի վաճառքում հայտնվելու հնարավոր ժամկետների մասին չի հաղորդվում։
 

Placeholder