ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան իր նախկին սահմաններում այլևս գոյություն չունի
Քաղաքական
09:26 18/06/2022
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան իր նախկին սահմաններում այլևս գոյություն չունի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան իր նախկին սահմաններում այլևս գոյություն չունի։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ Sky News Arabia-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Ուկրաինան, այն սահմաններում, որոնցում եղել է, այլևս գոյություն չունի և չի էլ ունենա։

Ավելի վաղ կանադացի խորհրդարանական Իվան Բեյքերը հաստատել էր, որ Ուկրաինայի տարածքները Ռուսաստանին փոխանցելու շուրջ բանակցությունները շարունակվում են։ Նա ընդգծել է, որ արևմտյան երկրներն արդեն հոգնել են ուկրաինական ճգնաժամից և հիշեցրել է Ֆրանսիայի նախագահի խոսքերն այն մասին, որ Մոսկվային պետք է «հանգստացնել»։

Բացի այդ, Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի Խերսոնի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմը հայտարարել է, որ շրջանը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ։
 

Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան իր նախկին սահմաններում այլևս գոյություն չունի