Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լիբանանում հայտնաբերվել է կապիկների ծաղիկի առաջին դեպքը, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքը հայտնաբերվել է արտերկրից ժամանած անձի մոտ։ Նշվում է, որ հիվանդը գտնվում է տնային կարանտինում, նրա առողջական վիճակը կայուն է։
Կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է 1970 թվականին։
Վերջերս բժիշկները եվրոպական տարբեր երկրներում, ինչպես նաև Ամերիկայում և Ավստրալիայում հանդիպել են կապիկի ծաղիկի հարյուրավոր դեպքերի։ Ընդ որում, մասնագետներին ամբողջությամբ պարզ չեն վարակի տարածման ուղիները։
Կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):
Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև հատկապես դեմքի վրա և տարածվել մարմնի այլ մասերում։