Գազի համաշխարհային գներն առաջիկա հինգ տարիներին բարձր կլինեն, հայտարարել են Գերմանիայում
Տնտեսություն
13:03 20/06/2022
Աշխարհ

Գազի համաշխարհային գներն առաջիկա հինգ տարիներին բարձր կլինեն, հայտարարել են Գերմանիայում

Գերմանիայում և ամբողջ աշխարհում գազի և էլեկտրաէներգիայի գները մի քանի տարի բարձր կմնան, «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել RWE գերմանական խոշորագույն էներգետիկ կոնցեռնի ղեկավար Մարկուս Կրեբբերը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Գազի բորսայական գները Եվրոպայում, «Գազպրոմի» հայտարարություններից հետո «Հյուսիսային հոսքի» մատակարարումների կրճատման մասին, կտրուկ բարձրացել են գները։  Եվրոպայում թանկանում է նաև էլեկտրաէներգիան։ Բացի այդ, նավթի համաշխարհային գները վաղուց բարձր են մեկ բարելի դիմաց առնվազն 100 դոլարից։ Օրինակ՝ երկուշաբթի առավոտյան Brent տեղակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 113 դոլար։

«Սա, հավանաբար, կտևի ևս երեքից հինգ տարի»,- ասել է Կրեբբերը՝ հավելելով, որ «ժամանակ կպահանջվի, մինչև ստեղծվեն նոր հզորություններ, և մյուս պետությունները կարողանան ավելի շատ էներգիա մատակարարել»։


 

Placeholder