Հայ բռնցքամարտիկները 7 մեդալ են նվաճել Վրաստանում
Սպորտ
08:48 20/06/2022
Հայաստան

Հայ բռնցքամարտիկները 7 մեդալ են նվաճել Վրաստանում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել  Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Ոսկե մեդալակիրներ են դարձել 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ։ Եվս 4 հայ բռնցքամարտիկ արժանացել է բրոնզե պարգևի։
 

Placeholder
Հայ բռնցքամարտիկները 7 մեդալ են նվաճել Վրաստանում