Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադառնալով Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցներին, գրում է.
«Տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին: Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:
Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:
Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին:
Հ.Գ. ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք»։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան:
Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:
Ըստ լրատվամիջոցների՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։