Այվազովսկու, Ռերիխի և այլ հայտնի նկարիչների կտավներն ու գծանկարներն աճուրդում վաճառքի կհանվեն
Մշակույթ
11:56 21/06/2022
Աշխարհ

Այվազովսկու, Ռերիխի և այլ հայտնի նկարիչների կտավներն ու գծանկարներն աճուրդում վաճառքի կհանվեն

Հունիսի 28-ին Մոսկվայի կենտրոնում՝ Պրեչիստենկայում, «Եգորովների աճուրդի տանը» կկայանա վերջին տարիների նկարների և գծանկարների ամենաներկայացուցչական աճուրդը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, կներկայացվեն հայտնի նկարիչների կտավներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Վասիլի Պոլենովը, Նիկոլայ Ռերիխը և շատ այլ վարպետներ։

Աշխատանքների բնօրինակ լինելը երաշխավորված է աճուրդի տան կողմից և հաստատված անկախ փորձագիտական եզրակացություններով։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»:

Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ:

Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

 


 

Placeholder
Այվազովսկու, Ռերիխի և այլ հայտնի նկարիչների կտավներն ու գծանկարներն աճուրդում վաճառքի կհանվեն