Երևանի ավագանու որոշմամբ Մալխաս Ամոյանին բնակարան նվիրվեց
Սպորտ
16:20 21/06/2022
Հայաստան

Երևանի ավագանու որոշմամբ Մալխաս Ամոյանին բնակարան նվիրվեց

Երևանի ավագանու այսօրվա որոշմամբ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 23/13 շենքի 90.3 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2021 թվականի աշխարհի և 2022 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին

Նա 2015-2022 թվականներին եղել է մեկ տասնյակից ավել առաջնությունների հաղթող:

Մալխաս Ամոյանը ծնողների, եղբոր և քրոջ հետ բնակվում է 67.7 քմ մակերեսով բնակարանում:

Երևանի ավագանին գտնում է, որ մարզիկի ապրելակերպի բարելավմանն ուղղված այդ քայլը լրացուցիչ խթան կլինի անվանի մարզիկին՝ Հայաստանն առաջիկա տարիներին միջազգային մրցաշարերում ներկայացնելու համար

Placeholder