Հինգ տարեկան աղջիկը գիրք է գրել և համաշխարհային ռեկորդ սահմանել
Մշակույթ
09:00 21/06/2022
Աշխարհ

Հինգ տարեկան աղջիկը գիրք է գրել և համաշխարհային ռեկորդ սահմանել

Մեծ Բրիտանիայից մի աղջիկ գրել և վաճառքի է հանել իր գիրքը և  հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։

Հնգամյա Բելլա Ջեյ Դարկը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով իգական սեռի ամենաերիտասարդ հեղինակը, որին հաջողվել է հրատարակել է իր ստեղծագործությունը և վաճառել ավելի քան 1000 օրինակ։ Այդ թիվը պարտադիր պայման է ռեկորդ գրանցելու համար։ Հրապարակման պահին Դարկը հինգ տարեկան 211 օրական էր։

Ռեկորդակիրը ոչ միայն ինքնուրույն է հորինել պատմությունը, այլև նկարազարդումներ է արել  իր գրքի համար, որը կոչվում է «Կորած կատու»։

«Ես և ամուսինս շատ հպարտ ենք նրանով: Սա պատմություն է մի կատվիկի մասին, որը մոլորվել է և հասկացել, որ առանց մոր չպետք է դուրս գա փողոց։ Իմ կարծիքով, սա շատ ճիշտ ուղերձ է»,- ասել է Բելլայի մայրը՝ Չելսի Սայմը:

Արական սեռի ամենաերիտասարդ տղամարդ հեղինակը, ում գիրքը հրատարակվել է 2017 թվականին,  Տանուվանա Սերասինգհեն է Շրի Լանկայից: Նա չորս տարեկան 356 օրական էր, երբ վաճառքի հանվեց իր «Վնասակար սնունդ» ստեղծագործությունը։
 

Placeholder