ԱՄՆ-ն աջակցում է Կալինինգրադի շրջափակումը
Տնտեսություն
15:00 22/06/2022
Աշխարհ

ԱՄՆ-ն աջակցում է Կալինինգրադի շրջափակումը

Վաշինգտոնն աջակցում է Վիլնյուսի կողմից ընդունված միջոցառումներին՝ արգելելու ապրանքների տարանցումը Կալինինգրադի մարզ և հակառակ ուղղությամբ։ Այս մասին գրել է Ռադիո Սպուտնիկը՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությանը։

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի դեմ ձեռնարկված աննախադեպ տնտեսական միջոցառումները», - ասել է Փրայսը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է այն երկրներին, որոնք միանում են հակառուսական պատժամիջոցներին։ Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում Վիլնյուսի դեմ ուղղված բոլոր սպառնալիքներին.

«Մենք կանգնած ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողքին, կանգնած են Լիտվայի կողքին … Մեր հանձնառությունը ՆԱՏՕ-ին և 5-րդ հոդվածին, որ մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլորի վրա, երկաթյա է»,- ասել է Նեդ Փրայսը՝ հավելելով, որ դա ուղղակի բառեր չէ։

Placeholder