Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը հանդես կգա Երևանում
Օրվա թեմա
09:40 22/06/2022
Հայաստան

Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը հանդես կգա Երևանում

Երիտասարդ, տաղանդավոր մեր հայրենակցուհի դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, ով 2021 թ.-ին Շոպենի անվան միջազգային մրցույթի ժամանակ ցնցեց երաժշտական հանրությանը, հուլիսի 8-ին հանդես կգա Երևանում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի  հետ: Համերգը կղեկավարի դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխը։ 

Այն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ծրագրում՝ Ս. Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2,  Մանսուրյան՝ Ռեքվիեմ։

Եվան սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։

2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։

Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։


 

Placeholder
Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը հանդես կգա Երևանում