Իռլանդիան սառեցրել է ՌԴ հետ կապված 1,72 միլիարդ եվրոյի ակտիվները
Քաղաքական
10:44 22/06/2022
Աշխարհ

Իռլանդիան սառեցրել է ՌԴ հետ կապված 1,72 միլիարդ եվրոյի ակտիվները

Իռլանդիայում, վերջին տվյալների համաձայն, սառեցվել են ռուսաստանյան անհատների և կազմակերպությունների ակտիվները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1,72 միլիարդ եվրո: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հաղորդել է The Irish Times-ը՝ վկայակոչելով Իռլանդիայի ԱԳՆ ներկայացուցչին։

Պարբերականը նշել է, որ Իռլանդիայի Կենտրոնական բանկը նախօրեին երկրի գործարար և մասնագիտական կազմակերպություններին հիշեցրել է Ռուսաստանի դեմ ԵՄ մակարդակով ընդունված արգելքներին համապատասխանելու անհրաժեշտության մասին։

Ըստ The Irish Times-ի՝ Համապատասխան հաղորդագրություններ են ուղարկվել Իռլանդիայի իրավաբանական միությանը, փաստաբանների ասոցիացիային, առևտրի պալատներին, Իռլանդիայի արհմիությունների կոնգրեսի հաշվապահական հաշվառման բաժիններին և այլ բիզնես կազմակերպությունների։

Placeholder
Իռլանդիան սառեցրել է ՌԴ հետ կապված 1,72 միլիարդ եվրոյի ակտիվները