Լավրովը կմեկնի Թեհրան, ապա Բաքու
Քաղաքական
13:19 22/06/2022
Աշխարհ

Լավրովը կմեկնի Թեհրան, ապա Բաքու

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ն աշխատանքային այցով  կմեկնի Թեհրան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Թեհրանում ռուսաստանցի պաշտոնյան կքննարկի Անդրկովկասում, Ուկրաինայում, Եմենում, Սիրիայում, Աֆղանստանում  առկա իրավիճակը։

Այնուհետև՝ հունիսի 23-24-ը Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։

«Նախատեսված են բանակցություններ այդ երկրի ԱԳ նախարարի հետ։ Ակնկալվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Քննարկվելու են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով, նախատեսվում  է  մանրամասն քննարկել  տարածաշրջանային ու միջազգային արդի հարցեր։

«Հատուկ ուշադրություն է դարձվելու 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին կնքված եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքին։  Հիշեցնեմ, որ դրանք կոչված են ապահովելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը.  Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի դարձնելուն»,-ասել է նա։  

Placeholder
Լավրովը կմեկնի Թեհրան, ապա Բաքու