Հենրիխ Մխիթարյանն այսօր «Ինտերի» հետ կստորագրի երկու տարվա պայմանագիր
Աշխարհում
11:12 22/06/2022
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանն այսօր «Ինտերի» հետ կստորագրի երկու տարվա պայմանագիր

Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանn այսօր բուժզննում կանցնի և Միլանի «Ինտերի» հետ կստորագրի երկու տարվա պայմանագիր։

Football Italia-ի փոխանցմամբ,  Մխիթարյանի աշխատավարձը  նախնական 3,3 միլիոն եվրո է մեկ մրցաշրջանի համար, հավելավճարներով կհասնի մոտ 4,2 միլիոն եվրոյի: Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Մինչ «Ինտերը» Մխիթարյանը հանդես է եկել «Ռոմայում»: Հայազգի ֆուտբոլիստը Հռոմի թիմին միացել է 2019 թվականի սեպտեմբերին վարձավճարով, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքել է մշտական պայմանագիր՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանավորվածությունը «Արսենալի» հետ։

«Ռոմայի» հետ Մխիթարյանը հաղթել է Կոնֆերենց Լիգան։ Ընդհանուր առմամբ, հռոմեական ակումբի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 65 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։

Իտալիայի առաջնության 2021/22 մրցաշրջանում «Ինտերը» զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ «Ռոման»՝ վեցերորդը։
 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանն այսօր «Ինտերի» հետ կստորագրի երկու տարվա պայմանագիր