Մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը
Մշակույթ
12:43 22/06/2022
Աշխարհ

Մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը

45 տարեկանում կյանքից հեռացել է կամերունյան ծագումով ռուս երգիչ Պիեռ Նարցիսը։ Այս մասին հունիսի 22-ին Instagram-ում գրել է նրա նախկին կինը՝ Վալերիա Կալաչևան, հայտնում է «Իզվեստիա.ռու»-ն։

«Շնորհակալ եմ այս երկրի վրա միասին անցկացրած ժամանակի համար: Պիեռ, Նարցիս, Լորենցո... դու հավերժ կմնաս մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն քեզ հրաշալի դստեր համար»,- գրել է Կալաչևան։

Երգչի նախկին կինը չի նշել մահվան պատճառը։

Պիեռ Նարցիսը ծնվել է Կամերունում 1977 թվականին։ Հետագայում նա տեղափոխվում է Ռուսաստան հարազատների մոտ, որտեղ ընդունվում է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1990-ականների վերջից նա խաղացել է համալսարանի ՈՒՀԱ-ի թիմում, ինչպես նաև մասնակցել է «12 չար հանդիսատես» հեռուստաշոուի մի քանի դրվագներին։

Նարցիսին առավել մեծ ճանաչում են բերել «Фабрика звезд 2»-ին մասնակցությունը, որտեղ հայտնի է դարձել «Шоколадный заяц» հիթով։ Երգիչը Ինգուշեթիայի վաստակավոր արտիստ էր։

Ավելի ուշ «Մոսկվա 24»-ը հայտնել է, որ Պիեռ Նարսիսը երիկամի վիրահատության է ենթարկվել։  

Placeholder
Մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը