Օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
13:45 22/06/2022
Հայաստան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանում հունիսի 22-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-25-ին և 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը կնվազի 6-9 աստիճանով:

Երևանում հունիսի 22-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ 23-27-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Placeholder
Օդի ջերմաստիճանը կնվազի