Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը հայտարարել է իր դերասանական կարիերայի վերջին փուլի մասին։ GQ-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ ավելի հաճախ է հանդես գալիս որպես նոր նախագծերի պրոդյուսեր։
«Կարծում եմ, որ կարիերայիս վերջին փուլում եմ՝ ինչ-որ տեղ վերջին կիսամյակում կամ եռամսյակում»,- ասել է Փիթը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, նա չի մանրամասնել առաջիկա տարիների իր ծրագրերը։
Օգոստոսին էկրան կբարձրանա նոր թրիլլերը, որում Փիթը խաղացել է գլխավոր դերերից մեկը։
Բրեդ Փիթը կարող է նաև շարունակել աշխատել ֆիլմերում՝ որպես ռեժիսոր, օրինակ, ինչպես Բեն Աֆլեքը։ Այնուամենայնիվ, դեռ Փիթը հետաքրքրություն չի ցուցաբերել այս մասնագիտության նկատմամբ։