Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԲ նախագահն անդրադարձել է արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին:
Վ. Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչպես նաև բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող և հավասարակշռող դերակատարությունը: