Ղազարյան. Ու սա կատարվում է այն իշխանության օրոք, ովքեր ճղճղում ու ծղրտում են զինվորից գողացած «տռուսիկներից»
Հասարակություն
11:18 23/06/2022
Հայաստան

Ղազարյան. Ու սա կատարվում է այն իշխանության օրոք, ովքեր ճղճղում ու ծղրտում են զինվորից գողացած «տռուսիկներից»

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.

«Զինվորի հասանելիքը` վաճառքում

Եթե որևէ խանութ ներկայացնում է նման առաջարկ, նշանակում է, որ գոյություն ունի նաև դրա պահանջարկ։ Այդ ապրանքների գնորդը կարող են լինել միայն նորակոչիկների և զինծառայողների ծնողները։ Սրանից լավ ապացույց գոյություն չունի, թե ինչ է կատարվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունեցող, Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի կողմից ղեկավարվող բանակում։

Փաստորեն, Ալիևը սրանց արգելել է ոչ միայն սպառազինություններ ձեռք բերել, այլև զինվորների համար ներքնաշորեր, սննդի և հիգիենայի պարագաներ։ Ու սա կատարվում է այն իշխանության օրոք, ովքեր, Գագիկ Մելքոնյանի կողքը նստած, մինչև հիմա ճղճղում ու ծղրտում են զինվորից գողացած «տռուսիկներից» ու «տուշոնկաներից»»։

 

 

Placeholder