Մխիթարյանը «Ինտերին» կմիանա առաջիկայում
Աշխարհում
14:11 23/06/2022
Աշխարհ

Մխիթարյանը «Ինտերին» կմիանա առաջիկայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան, «Ռոմա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի բարեհաջող է անցել է նոր՝ «Ինտեր» ակումբ տեղափոխվելու հետ կապված բուժզննումը և շուտով պաշտոնապես կհայտարարվի տեղափոխության մասին։ Այս մասին գրում է sport.ru կայքը։

Հիշեցնենք, որ երեկ հայտարարվել էր՝ Հենրիխ Մխիթարյանը  այսօր բուժզննում կանցնի և Միլանի «Ինտերի» հետ կստորագրի երկու տարվա պայմանագիր։ Մխիթարյանի աշխատավարձը  նախնական 3,3 միլիոն եվրո է մեկ մրցաշրջանի համար, հավելավճարներով կհասնի մոտ 4,2 միլիոն եվրոյի: 

Մինչ «Ինտերը» Մխիթարյանը հանդես է եկել «Ռոմայում»: Հայազգի ֆուտբոլիստը Հռոմի թիմին միացել է 2019 թվականի սեպտեմբերին վարձավճարով, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքել է մշտական պայմանագիր՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանավորվածությունը «Արսենալի» հետ։

«Ռոմայի» հետ Մխիթարյանը հաղթել է Կոնֆերենց Լիգան։ Ընդհանուր առմամբ, հռոմեական ակումբի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 65 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։

Իտալիայի առաջնության 2021/22 մրցաշրջանում «Ինտերը» զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ «Ռոման»՝ վեցերորդը։
 

Placeholder
Մխիթարյանը «Ինտերին» կմիանա առաջիկայում