Իսպանիայի ԱՕԿ-ը որոշել է հետ վերցնել 2030 թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը
Աշխարհում
17:12 22/06/2022
Աշխարհ

Իսպանիայի ԱՕԿ-ը որոշել է հետ վերցնել 2030 թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը

Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է հետ վերցնել  2030 թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը: Պատճառը Արագոնի և Կատալոնիայի իշխանությունների միջև անհամաձայնությունն է:  Այս մասին հայտնել է Իսպանիայի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։

Այդ երկրի  ԱՕԿ-ը  որոշման մասին տեղեկացրել է միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ): 

ՀԱՕԿ-ի կայքից տղեկանում ենք, որ 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերի մրցավայրը կընտրվի 2023թ. նախատեսված  ՄՕԿ-ի  գագաթնաժողովում։ Ի դեպ, ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթին, Կանադայի  Վանկուվերը և Ճապոնիայի  Սապորոն նույնպես ցանկություն են հայտնել հյուրընկալել խաղերը:

Placeholder
Իսպանիայի ԱՕԿ-ը որոշել է հետ վերցնել 2030 թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը