Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնի միջազգային լիամետրաժ ժյուրիի կազմում է օպերատոր Վլադիսլավ Օպելյանցը։ Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից։
Օպելյանցը միաժամանակ՝ Նիկիտա Միխալկովի և Կիրիլ Սերեբրեննիկովի սիրելի օպերատորներից է: Նկարահանել է նրանց վերջին շրջանի բոլոր ֆիլմերը:
Փառատոնային նշանակալի ֆիլմերից բացի Օպելյանցը նկարահանել է 100-ից ավել տեսահոլովակներ, այդ թվում՝ Ալլա Պուգաչովայի, Զեմֆիրայի, Մումիյ Տրոլի և տասնյակ այլ խմբերի և կատարոների համար, որոնցից Գարիկ Սուկաչովը նաև դարձավ իր դեբյուտային լիամետրաժի ռեժիսորը:
«Պետրովները գրիպի մեջ» ֆիլմի համար Օպելյանցը Կաննի 74-րդ կինոփառատոնում արժանացել է լավագույն օպերատորական մրցանակի:
Վլադիսլավ Օպելյանցը լեգենդար օպերատոր Վադիմ Յուսովի աշակերտն է:
Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։