Բայդենը պատահաբար ցույց է տվել իր հուշաթերթիկը
Քաղաքական
13:05 24/06/2022
Աշխարհ

Բայդենը պատահաբար ցույց է տվել իր հուշաթերթիկը

Հանդիպումներից մեկում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատահաբար շրջվել է և բոլոր ներկաներին ցույց է տվել իր աշխատակիցների պատրաստած հուշաթերթիկը։ New York Post-ը գրում է, այնտեղ  մանրամասն գրված է, թե ինչ պետք է անի նա միջոցառմանը։

russian.rt.com-ի հաղորդմամբ, մասնավորապես, հուշաթերթիկում ասվում էր, որ Բայդենը պետք է սահմանափակի իր հայտարարությունները երկու րոպեով։

Այն նաև պարունակում էր հրահանգներ՝ «Դուք մտնում եք Ռուզվելտի սենյակ և ողջունում մասնակիցներին», «Դուք նստում եք  Ձեր տեղում» և այլն։

Placeholder
Բայդենը պատահաբար ցույց է տվել իր հուշաթերթիկը