Էրմիտաժը մորատորիում է հայտարարել Եվրոպայում և ԱՄՆ-ում ցուցահանդեսների համար
Մշակույթ
10:09 24/06/2022
Աշխարհ

Էրմիտաժը մորատորիում է հայտարարել Եվրոպայում և ԱՄՆ-ում ցուցահանդեսների համար

Պետական Էրմիտաժը մեկ տարվա մորատորիում է սահմանում Եվրոպայում և ԱՄՆ-ում ցուցահանդեսների համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է թանգարանը ВКонтакте սոցիալական ցանցի իր խմբում։

Միաժամանակ հիշեցվել է, որ Էրմիտաժի բոլոր ցուցանմուշները վերադարձել են Եվրոպայի ցուցահանդեսներից։ Առայժմ արտասահման ցուցանմուշներ չեն տարվելու։

rg.ru  կայքը գրում է, որ 1990-ականներին թանգարանն արդեն մտցրել էր Ռուսաստանում ցուցադրությունների մորատորիում անվտանգության նկատառումներից ելնելով և բարձր ֆինանսական ռիսկերի պատճառով:

Այժմ ցուցահանդեսներն անցկացվում են Ռուսաստանի թանգարանի կենտրոններում՝ Կազանում, Եկատերինբուրգում, Օմսկում, Վիբորգում։ 2022 թվականի աշնանը կենտրոններում տեղի կունենա ցուցահանդեսների ավանդական փոփոխություն, որը կհամընկնի Էրմիտաժի օրերի հետ:

Placeholder