ՊԵԿ-ը կանխել է Հայաստանի սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխումը
Իրավունք
15:54 24/06/2022
Հայաստան

ՊԵԿ-ը կանխել է Հայաստանի սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխումը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մանրամասնում են, օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային զննման արդյունքում,  հայտնաբերել են 1334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 70 թիթեղյա տարա:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները տրամադրել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Placeholder