Գերմանիան ծրագրում է ազգայնացնել «Հյուսիսային հոսք 2»-ի մի մասը
Տնտեսություն
15:59 24/06/2022
Աշխարհ

Գերմանիան ծրագրում է ազգայնացնել «Հյուսիսային հոսք 2»-ի մի մասը

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը դիտարկում է «Հյուսիսային հոսք 2»-ի այն հատվածի բռնագրավման հնարավորությունը, որն անցնում է երկրով:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Spiegel ամսագիրը՝ հղում անելով գերատեսչությունում ունեցած սեփական աղբյուրներին։

«Դաշնային կառավարությունը ուսումնասիրում է, թե արդյոք հնարավոր է գազատարի համակարգի մի մասը, որը գտնվում է Գերմանիայում օտարվի և կտրվի գազատարի մնացած հատվածից»,-հայտնում է պարբերականը:

Ըստ թերթի աղբյուրի՝ դա թույլ կտա ցամաքից ծով տանող խողովակները միացնել շարժական LNG տերմինալին։

Հունիսին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ տեխնիկական տեսակետից «Հյուսիսային հոսք-2» գազատարը լիովին պատրաստ է շահագործման և գազը Եվրոպա փոխադրելու համար։

Placeholder
Գերմանիան ծրագրում է ազգայնացնել «Հյուսիսային հոսք 2»-ի մի մասը