Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
Իրավունք
10:45 24/06/2022
Աշխարհ

Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին:

ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը, գրել է, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը  Մինսկում  կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։
Կկայանա նաև եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Քամրան Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Placeholder
Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները