«Հրապարակ». ՔՊ-ն ներքին հարցումներ է արել, որով ներքին խռովություններ է հրահրել
Օրվա մամուլ
09:25 25/06/2022
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ն ներքին հարցումներ է արել, որով ներքին խռովություններ է հրահրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 25-ին մոտ 2 տասնյակ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել  և պարզել, թե հավանական թեկնածուներից ում շանսերն են բարձր։ Ամենառեյտինգայիններն էլ ընտրվել են որպես թեկնածուներ։ ՔՊ այս քայլը, սակայն, ներքին խռովություններ է հրահրել։

Բանն այն է, որ շատերին ավելի վաղ խոստացած են եղել, որ նրանց են առաջադրելու, նրանք էլ ամիսներ առաջ սկսել են չհայտարարված քարոզարշավը և հիմա կանգնել են փաստի առաջ ու չեն պատրաստվում աջակցել կուսակցությանը։ Եթե չասենք, որ «տակից» փորձելու են իշխանական կուսակցության դեմ աշխատել, որպեսզի ապացուցեն՝ ՔՊ-ի առաջ քաշած թեկնածուներն ամենևին էլ մրցունակ չեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ն ներքին հարցումներ է արել, որով ներքին խռովություններ է հրահրել