Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողներ, մեկը մահացել է, 4-ի վիճակը գնահատվում է ծանր. ԱՀ ՊՆ
Հասարակություն
11:13 25/06/2022
ԼՂՀ

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողներ, մեկը մահացել է, 4-ի վիճակը գնահատվում է ծանր. ԱՀ ՊՆ

Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստացած վնասվածքներից Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։

 

 

Placeholder
Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողներ, մեկը մահացել է, 4-ի վիճակը գնահատվում է ծանր. ԱՀ ՊՆ