Արտակ Զեյնալյանը չպատասխանեց Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայանգրությանը վերաբերյալ հարցին
Իրավունք
14:15 27/06/2022
Հայաստան

Արտակ Զեյնալյանը չպատասխանեց Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայանգրությանը վերաբերյալ հարցին

«Իրավական գործընթաց է գնում ու ես, որպես դատավորի թեկնածու, դրա վերաբերյալ պարտավոր եմ դիրքորոշում չհայտնել»,-Ազգային ժողովում տված ճեպազրույցի ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ պտասխանելով Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հայտնի զրույցի ձայանգրությանը վերաբերող հարցին: 

Դիտարկմանը, թե ինքը դեռ չի ընտրվել և կարող է իր դիրքորոշումը հայտնել՝ Զեյնալյանը հայտնեց, որ դատավորի էթիկայի կանոնները տարածվում են նաև թեկնածուների վրա:

Նա ասաց, որ իրեն թույլ չի տվել լսել այդ ձայնագրությունը։

Լրագրողները նկատեցին, որ այդ ձայնագրությունից հետո հասարակության մոտ այն տպավորությունն է, որ Հայաստանում զանգով արդարադատություն է տեղի ունենում՝ Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ ինքը խոստանում է, որ ընտրվելուց կառաջնորդվի բացառապես օրենքով:

Լրագրողները հակադարձեցին, որ Գագիկ Ջհանգիրյանն էլ ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելիս ԱԺ-ում հայտարարում էր, որ կառաջնորդվի բացարձակապես օրենքով:

Placeholder
Արտակ Զեյնալյանը չպատասխանեց Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայանգրությանը վերաբերյալ հարցին