Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ
Առողջություն
12:16 27/06/2022
Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 20-26-ը,  կատարվել է ընդհանուր 4780 թեստավորում,  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 62 հիվանդ, մահվան 1 դեպք է գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 243 դեպք, որոնցից 412 755 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 178 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 310 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 132 461 թեստավորում:

Հիշեցնենք, որ հունիսի 6-12-ը  ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, փաստացի բուժում էր ստանում 67 պացիենտ, հունիսի 13-19-ը՝  60 դեպք, փաստացի բուժում էր ստանում 102 պացիենտ: Մահվան դեպքեր չէին գրանցվել։


 

Placeholder
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ