Իսրայելը կարող է թույլ տալ Իրանին նավթ արտահանել ԱՄՆ հսկողության ներքո
Տնտեսություն
11:55 27/06/2022
Տարածաշրջան

Իսրայելը կարող է թույլ տալ Իրանին նավթ արտահանել ԱՄՆ հսկողության ներքո

Իսրայելի իշխանությունները կարող են թույլ տալ Իրանին նավթ մատակարարել Սիրիա՝ Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումից առաջ։ Ինչպես գրում է «Գազետա ռու»-ն այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։ Հաղորդվում է, որ արտահանման գործարքները կարող են իրականացվել ԱՄՆ-ի վերահսկողության ներքո։

The Times of Israel-ը, հղում անելով չհաստատված աղբյուրին, գրում է, որ Իրանից Սիրիա է ուղարկվել արդեն երեք տանկեր։ Պարբերականի տվյալներով՝ Իրանից պահանջել են նավերը չօգտագործել զենքի տեղափոխման համար և հնարավորինս թափանցիկ դարձնել նավթի տեղափոխման գործընթացը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ավելի վաղ մամուլի ասուլիսում հաստատել էր, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ են նախապատրաստվում։ Մինչ այդ նմանատիպ հայտարարություններ էր արել Իրանի ԱԳՆ-ն։

Placeholder
Իսրայելը կարող է թույլ տալ Իրանին նավթ արտահանել ԱՄՆ հսկողության ներքո