Բոժկոյի կինը հրապարակավ վիրավորել է զոհվածի հորը
Հասարակություն
11:05 27/06/2022
Հայաստան

Բոժկոյի կինը հրապարակավ վիրավորել է զոհվածի հորը

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ա. Բոժկոյի կինը ֆեյսբուքյան հարթակում վիրավորել է արցախյան 44-օրյա պատերազմում կրտսեր որդուն՝ Աբգարին կորցրած Գեղամ Նազարյանին։

ԱԺ պատգամավոր Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր երկրին երկու բան է պակասում։ Երկու բանի խիստ պակաս ու կարիք կա։ Երկրին, որ ասում եմ, նկատի ունեմ միջին վիճակագրական հայաստանցուն»։

Ռաիսա Կարագյոզյանը, որ ուկրաիանացի դիվանգետի կինն է, արձագանքել է.

«Ձեզնից ի՞նչ հայաստանցի: Էն է, երևում է թաթար-մոնղոլական ծագում ունեք, ասա չինգիզոիդ եք, էլի, դրա համար եք պուտին չինգիզոիդի ճորտը դարձած մոսկովիներին ջատագովում: Մոսկովիների պես դուք էլ չինգիզխանի ժառանգորդ եք, ֆոտոյից եմ տեսնում»։

Ի դեպ, Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարում ոչ թե ինքն է, այլ մատիրոսված Աբգարը։ Սա բարկացրել է օգտատերերին, նրանցից շատերը մեկնաբանություններում հիշեցրել են, որ այդ կնոջ թոռները ոչ հայ են, ոչ էլ հայաստանցի։








Placeholder
Բոժկոյի կինը հրապարակավ վիրավորել է զոհվածի հորը