Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով
Հասարակություն
13:55 27/06/2022
Հայաստան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հայաստանի տարածքում հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևանում հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ:

 

 

Placeholder
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով