Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
«Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է»,- գրել է նա։
Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։