Թուրքիայի արևելքում ջրհեղեղի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջան ավտոճանապարհը
Տարածաշրջան
15:23 28/06/2022
Տարածաշրջան

Թուրքիայի արևելքում ջրհեղեղի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջան ավտոճանապարհը

Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հրոդառատ անձրևները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը, գրում է Էրմենիհաբերը։

Աղրըի Դողուբայազետի շրջանում անձրևից առաջացած հեղեղի հետևանքով 3 գյուղերում ընդհանուր թվով 19 տուն ջուր է լցվել, վնաս են կրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Սահմանային Գյուրբուլաք գյուղում որոշ մեքենաներ ջրի բարձրության պատճառով արգելափակել և չեն կարողացել շարունակել երթևեկությունը։

Իգդիրի Արալըքի շրջանում և Արարատ լեռան ստորոտին ևս տեղատարափ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել։ Հեղեղն Արարատի փեշերից քարեր է քշել և հասցրել լեռան ստորոտի գյուղերն ու շրջկենտրոն։

Քարերի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջևան ավտոճանապարհը։

Մարդկային կորուստներ չեն գրանցվել։

Placeholder