Բաքվում Լավրովի կողմից թաղված Մինսկի խումբը կենդանության նշաններ է ցույց տալիս
Քաղաքական
11:37 28/06/2022

Բաքվում Լավրովի կողմից թաղված Մինսկի խումբը կենդանության նշաններ է ցույց տալիս

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը։ Այս մասին հայտնել է  ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն թվիթերի միկրոբլոգում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը ամերիկացի ու ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ, կարգավորման գործընթացի հիմքը հանդիսանում են եռակողմ երեք հայտարարությունները։ 

Placeholder
Բաքվում Լավրովի կողմից թաղված Մինսկի խումբը կենդանության նշաններ է ցույց տալիս