Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոսկի սերմեր». Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրը
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի երախտիքի և հարգանքի «Ոսկի սերմեր» կրթամրցանակը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նվիրված է Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին։
«․․․ Առավելագույնը տալու դեպքում միայն մենք կարող ենք ձեռք բերել հաղթանակ։ Ցավ/ակց/ում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին՝ մենք արդեն ունենք ընկերներ, որոնք զոհվել են։ Կամավորական ջոկատներում կռվել են ամենաընտրյալ տղաները՝ ամենակարգին, ամենաբարոյական, ամենաազնիվ, ազգի սերուցքը ես տեսել եմ կամավորների շարքերում, բայց առանց դրա հնարավոր չի հաղթել․․․ Տղանե՛ր, Աստծու ու սատանայի արանքում դուք էսօր ինձ համար կիսաստվածներ եք, որովհետև դուք եք էսօր որոշում հաջողությունը, հաղթանակը, դուք եք որոշում չարի և բարու սահմանումը, դուք եք որոշում՝ ինչքան լավ բաներ պիտի կատարվեն էս երկրի վրա ու ինչքան վատ բաներ, դրա համար իմ համար դուք կիսաստվածներ եք, տղե՛րք». Սևակի խոսքն է հավերժանալուց 1 օր առաջ։
.jpg)
Նախօրեին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված, ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանի անվան կրթամրցանակի հանձնման արարողությունը։
Ինստիտուտի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մրցույթին մասնակցել են ՀՖԿՍՊԻ տարբեր կուրսերում սովորող յոթ ուսանողներ։ Հավակնորդին ընտրելու համար հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը, սպորտային, մասնագիտական և կամավորական ակտիվությունը, ինչպես նաև Սևակ Մնացականյանի գործունեության վերաբերյալ գիտելիքները։
Կրթամրցանակին արժանացել է Սյունե Սահակյանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Սևակի հարազատները, մարտական և մարզական ընկերները, կրթամրցանակին արժանացած ուսանողին ընտրող հատուկ հանձնախմբի անդամները։
Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։
«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նշում է, որ «Հայ Ձմեռ պապը» հպարտ հանձնառությամբ կներկայացնի Սևակի գաղափարները՝ յուրաքանչյուր կիսամյակ նրա անունով կրթամրցանակ շնորհելով ինստիտուտի լավագույն ուսանողներին։
«Սևակն իր կյանքը հերոսաբար զոհաբերել է ՀԱՆՈՒՆ Հայաստանի պետականության պահպանման և զարգացման գաղափարի։ Նա՛ է ՆՇԱՁՈՂ ՍԱՀՄԱՆՈՂԸ, նրա՛ կենսակերպն, աշխարհայացքն ու անանձնականությունն են ընդօրինակելի։ ...
«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»․ սա է ծրագրի կարգախոսը։
Սևակն ու նրա նման երիտասարդները մեր ոսկի սերմերն են։
Փառք ու խոնարհում»,- գրել է Արմինե Պետրոսյանը։




