Ուգո Ֆիրմինուն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
19:41 29/06/2022
Հայաստան

Ուգո Ֆիրմինուն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։

«Հավաքելով 58  միավոր` VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մրցաշրջանը «Փյունիկում» անցկացրած, իսկ ներկայումս «Արարատ-Արմենիա» տեղափոխված հարձակվող Ուգո Ֆիրմինուն

56 միավորով երկրորդ հորիզոնականում է մրցաշրջանը «Արարատում» և «Փյունիկում» անցկացրած հարձակվող Սերժ Դեբլեն:

28 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ »,- նշված է հաղորդագրությունում։

Placeholder