ՊՆ-ն հերքում է
Քաղաքական
10:44 29/06/2022
Հայաստան

ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության փոխանցմամբ, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Placeholder
ՊՆ-ն հերքում է