Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում մոտենում են. Մհեր Գրիգորյան
Քաղաքական
12:46 29/06/2022
Տարածաշրջան

Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում մոտենում են. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։  ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում։ Սա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության, նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների անվտանգ երթևեկության, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի վերաբերյալ»,- ասել է նա։

Հայաստանի փոխվարչապետի խոսքով, «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու դրանց հետագա օգտագործման հետ կապված հարցերը»։

Placeholder
Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում մոտենում են. Մհեր Գրիգորյան